Четверг, 25.04.2024, 22:38 | Приветствую Вас Гость

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Главная » 2012 » Ноябрь » 24 » «Հայաստանում մարդ պետք է նորմայից ավելի խելացի լինի» ՀՏ Հայկո
12:31
«Հայաստանում մարդ պետք է նորմայից ավելի խելացի լինի» ՀՏ Հայկո
                         
Ներկայացնում ենք հարցազրույցների շարք, որոնց նպատակն է պարզել ոլորտային խնդիրները: Մշակույթը մեծ դերակատարություն ունի ազգի մտածելակերպի ձևավորման, կայացման և զարգացման հարցում, ուստի հենց այս ոլորտից էլ կսկսվի հարցազրույցների շարքը: Ներկայացնելու ենք ինչպես մշակութային, այնպես էլ շոու բիզնեսի ոլորտում գործող անհատներին: 

Հայաստանում դժվար պայմաններ են ապրելու համար: Ըստ Ձեզ, ինչու՞ է այդպես, երկրի աշխարհագրական դիրքն է պատճառը, սխալ իրականացվող քաղաքակությունը, թե ՞ ժողովրդի մտածելակերպը: 

– Ձեր նշած տարբերակներից յուրաքանչյուրի մեջ էլ կան թերություններ: Բայց այդ թերությունները կան նաև ուրիշ պետություններում: Մեր մոտ ավելի շատ մեր փոքր երկիր լինելնա մի քիչ խանգարում, ավելի ճիշտ մարդաքանակը: Մանավանդ փոքր և միջին բիզնեսի համար դա լուրջ խանգարող հանգամանք է: Շատ քչերին ա հաջողվում Հայաստանում բիզնեսի մեջ հաջողության հասնել: Ստեղ պետք ա նորմայից մի քիչ ավելի խելացի լինես ու միանգամից կարանաս մի քանի բան անել, որ կարանաս գոյատևել: 

Վերջին տարիների ընթացքւմ զարգացում տեսնու՞մ եք Հայաստանում, եթե այո, ապա ո՞ր ոլորտներում: 

- Զարգացում միանշանակ կա` չէր կարա չլիներ: Բոլոր ոլորտերում պրոգրես կա, բայց միշտ էլ խնդիրների լուծումներից հետո առաջանում են նոր խնդիրներ , որոնք պետք է լուծել ու տենց անվերջ: 

Այսօր երգարվեստի, առհասարակ մշակութային ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պատճառ են դառնում մշակույթի գործիչների արտագաղթին, ի՞նչ կարող են անել համապատասխան պետական գործիչները: 

- Պետական կառույցները միշտ էլ ցանկանում են, որ առաջինը դու ինչ-որ մի բան անես « Պետության » համար (տվյալ դեպքում պետությունը ` հենց պետական կառույցն է), հետո նոր իրանք կմտածեն քո համար ինչ-որ բան անելու մասին: 

Դուք գոհ եք Ձեր վաստակած գումարից , եթե ոչ, ապա ի՞նչն է խանգարում ավելի շատ վաստակելուն: 

- Ես գոհ եմ իմ աշխատանքից: Շատ անգամ դա ավելի կարևոր է, քան թե ինչքան գումար ես վաստակում: Իմ եկամուտները խիստ անկայուն են: Մի ամիս շատ լավ, մի ամիս` շատ վատ: Ես արդեն վաղուց ընտելացել եմ այս տիպի կյանքին, ավելին ասեմ, ես չեմ էլ կարա արդեն ստաբիլ կյանքով ապրեմ` դա ինձ կսպանի: 

Ի՞նչն է պատճառը, որ մեր երգարվեստի ներկայացուցիչները չեն կարողանում իրենց արվեստով, ոճով, ինքնասիրությամբ գրավել սփյուռքին և ոչ հայ հանդիսատեսին: 

- Որովհետև մարդիկ սխալ են մտածում: Մտածում են` աշխարհը գրավելու մասին , բայց չեն մտածում, թե ինչով են այդ աշխարհը գրավելու: Ու ամենակորևոր հարցը` մենք չենք հավատում մեր նպատակներին, դրա պատճառով առաջանում է կոմպլեքս: Ֆինանսական մեծ ներդրումները, իհարկե, ցանկալի են, բայց ցանկության և մի քիչ խելացի լինելու դեպքում կարելի է անգամ առանց փողի էլ հասնել նպատակին: 

Ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակներին, ինչպես նաև «շոուբեզնեսի» ներկայացուցիչներին` ի՞նչ կուզենայիք տեսնել նրանց գործունեության մեջ, որն ըստ Ձեզ շատ ավելի արդյունավետ կդարձներ ինչպես հայկական «շոուբեզնեսը», այնպես էլ իրենց գործունեությունը: 

- Կցանկանամ, որ լինեն հետաքրքիր հանրության համար: Շոու-Բիզնեսը կառուցված է հենց հետաքրքրության վրա: Եթե հետաքրքիր չլինես ` քեզնով ոչ մեկ չի հետաքրքրվի
Просмотров: 432 | Добавил: Tyom | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Меню сайта
Forma vXoda
Ավելացնել Բաններ
STOP
Էջերի Դիտում
Flag Counter
Տարածիր Կայքը
Օրացույց
«  Ноябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Իմ Ընկերները