Пятница, 26.04.2024, 18:36 | Приветствую Вас Гость

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Главная » 2012 » Ноябрь » 24 » Էդգար Մանոուչարյան. "Ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է"
22:55
Էդգար Մանոուչարյան. "Ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է"
 
Մեր կայքի  բաժնի երիտասարդշատ խոստումնալից լրագրող Գագիկ Սմբատյանը, օգտվելով այն առիթից, որ ռուսական "Ուրալի" և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը արձակուրդի մեջ է, նրա հետ անցկացրել է բացառիկ հարցազրույց, որը ներկայացնում ենք Ձեր դատին:
 
   - Ողջո՛ւյն Էդգար: Առաջին հերթին ուզում եմ հարցնել քո վնասվածքի վերաբերյալ: Ե՞րբ կվերադառնաս շարք, ու արդյո՞ք պատրաստ ես դրան:
  - Վնասվածքս լուրջ չէ, բայց նորից ժամանակ է պետք վերականգնվելու համար: Երևի 2-3 շաբաթից արդեն պատրաստ կլինեմ:
  - Երկար ժամանակ ազգային հավաքականից բացակայելուց հետո վերադարձի տպավորություններդ ինչպիսի՞ն էին, չէ՞ որ հավաքականում կային նաև նոր ֆուտբոլիստներ, որոնց հետ դեռևս չէիր խաղացել:
  - Այդքան էլ երկար ժամանակով չէի բացակայել, բայց միշտ էլ հաճելի է վերադառնալ տուն՝ ընկերներիդ մոտ: Ազգայինհավաքականում մենք մի ընտանիքի նման ենք, ու դա մեծ առավելություն է այլոց նկատմամբ: Բոլորս ուրախանում ենք բոլորի հաջողություններով ու տխրում ենք անհաջողությունների դեպքում: Հնարավորին չափ փորձում ենք իրար կողքի լինել, իսկ ինչ վերաբերում է նոր ֆուտբոլիստներին՝ բոլորի հետ էլ մարզվել եմ և գրեթե բոլորի հետ էլ խաղացել եմ՝ ոչ մի նորություն հավաքականում:
  - Մի քանի օր առաջ ներկա էիր "Փյունիկ"-"Շիրակ" հանդիպմանը: Որքանով ես հետևում հայկական ակումբային ֆուտբոլին: Խնդրում եմ՝ հայտնիր կարծիքդ այս մասին:
  - Երբ Հայաստանում եմ լինում, փորձում եմ հետևել "Փյունիկի" և մյուս բոլոր թիմերի խաղերին, որտեղ էլ ընկերներս են խաղում: "Փյունիկ"-"Շիրակ" խաղը լավ տպավորություն թողեց"Շիրակն", իրոք, լավ հանդիպում անցկացրեց: Նույնն էլ կարող եմ ասել "Փյունիկի" մասին՝ չնայած երիտասարդ կազմին շատ խելացի հանդիպում անցկացրին:
  - Եղբայրդ ևս ֆուտբոլիստ է: Երբ զրուցում եք իրար հետ, խոսակցությունը երբևէ անձնական որակների կողմըթեքվում է, ու որպես մեծ եղբայր՝ ինչպիսի՞ խորհուրդներ ես տալիս նրան: 
  - Խորհուրդներ, իհարկե, տալիս եմ, բայց ավելի շատ թողնում եմ, որ սեփական որոշումներն ընդունի ու սխալվելուց էլ հասկանա իր իսկ գործած սխալները: Ես այդ տարիքում արդեն եղել եմ և շատ լավ գիտեմ, թե ինչ է պետք երիտասարդ ֆուտբոլիստներին: Կարևորը գործած սխալից ճիշտ դասեր քաղելն ու առաջ գնալն է: Իհարկե, շատ լավ է, երբ կողքիդ կա այնպիսի մեկը, ով քեզ շատ ճիշտ խորհուրդներ է տալիս:
  - Բնականաբար, շատ զբաղված ես: Երբ լինում ես հայրենիքում՝ Հայաստանում, արդյոք հասցնո՞ւմ ես հանդիպել բոլոր ընկերներիդ, բարեկամներիդ հետ: Բացակայության ընթացքում ամենաշատը ո՞ւմ կամ ի՞նչն ես կարոտում:
  - Քիչ եմ լինում Հայաստանում: Իհարկե, փորձում եմ հաճախ լինել, բայց ոչ միշտ է ստացվում: Ժամանակ գտնում եմ թե՛ընկերների, թե՛ հարազատների համար: Երկրից բացակայության ժամանակ կարոտում եմ ընկերներիս, հարազատներիս և իհարկե Երևանը:
  - Կա՞ արդյոք հատուկ նշանաբան, որով առաջնորդվում է Էդգար Մանուչարյանը, բայց ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ պարզապես որպես մարդ:
   - Միշտ մնալ մարդ ու բոլոր դեպքերում:
 - Ո՞րն ես համարում կյանքիդ ամենամեծ ձեռքբերումը, որ օգնել է քեզ առաջ գնալ մյուս գործերում:
  
- Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Մշտապես ես երազանք ունեի՝ խաղալեվրոպական ակումբում ու մեր ազգային հավաքականում, բայց դեռ երազանքներ ու շատ կիսատ գործեր ունեմ, որոնք վստահ եմ՝ կիրականացնեմ: Ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է:
  - Ինչպե՞ս ես գնահատում երկրպագուների գործոնը խաղերի ժամանակ:
  
- Երկրպագուների գործոնն իրոք շատ մեծ է ինձ համար, որովհետև առանց երկրպագուների՝ ֆուտբոլն ուղղակի կլիներ անհետաքրքիր մի խաղ: Առանց նրանց բուռն աջակցության չես կարող զգալ խաղի հաճույքը, ադրենալինը ու թե ինչ էկատարվում մարզադաշտում: Կարևորը երկրպագուների քանակը չէ, այլ այն, թե ինչքանով են երկրպագում ու սիրում իրենց սիրելի թիմերին և թե ինչքանոց են ցավում նրա համար: Խաղից խաղ նկատում եք, որ երկրպագուների քանակը շատանում է, ու դա ուրախացնում է:
  - Բազմաթիվ երկրպագուհիներ էլ ունես, որոնց հաստատ կհետաքրքրի, թե Էդգար Մանուչարյանն ունի՞ընկերուհի կամ սիրած աղջիկ:
  Ես ոչ մի անգամ չեմ սիրել խոսել իմ անձնական կյանքի մասին: Դա միմիայն իմն է, և չէի ցանկանա հիմա այդ մասին խոսել: Եթե ինչ-որ իրադարձություն լինի, ինձ թվում է՝ բոլորն էլ կիմանանայդ մասին: Նույնիսկ եթե ցանկանամ էլ, չեմ կարող թաքցնել (ծիծաղում է):
 - Ազատ ժամանակդ ինչպե՞ս ես լրացնում: Օգտվու՞մ ես արդյոք ինտերնետից, գրքերից կամ գո՞ւցե երաժշտություն ես լսում:
  - Ազատ ժամանակս սիրում եմ տանն անցկացնել: Ինտերնետ, ֆիլմեր, համակարգչային խաղեր. ահա հենց սրանք են իմ "պարապ վախտի խաղալիքները":
  - Կյանքում ի՞նչն ես համարում առաջնային:
  - Կյանքում, իհարկե, առաջնայինը ընտանիքս է:

   Հ.Գ.: Մեր կայքի տաղանդաշատ թղթակիցը Էդգար Մանուչարյանին ուղղեց նաև մի քանի բլից հարցեր:
  Սիրած ֆիլմը՝ "Տրոյա"
  Սիրած ուտելիքը՝ ոչինչ չի առանձնացնում, բայց շատ է սիրում ճապոնական խոհանոց
  Սիրած երաժշտությունը՝ կախված տրամադրությունից. ամեն ինչ, բացի ռոքից
  Վերջին կարդացած գիրքը՝ "Զլատան Իբրաիմովիչի կենսագրությունը. նրա անցած ուղին"

 
 
Просмотров: 508 | Добавил: Tyom | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Меню сайта
Forma vXoda
Ավելացնել Բաններ
STOP
Էջերի Դիտում
Flag Counter
Տարածիր Կայքը
Օրացույց
«  Ноябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Իմ Ընկերները