15:21 Coca Cloa | |
Բոլորս էլ խմել ենք coca cola, և լսել ենք, որ դրա բաղադրությունը գաղտնի է պահվում: Coca cola առաջին անգամ պատրաստվել է 1886 թվականին, դեղագործ Ջոն Պոմբերտոնի կողմից:Այն սկզբում ծառայել է որպես դեղամիջոց, իսկ հետագայում դառձել է զովացուցիչ ըմպելիք: Coca cola-ի բաղադրությունը գաղտնի էր պահվում: 86 տարվա մեջ ընկերությունը առաջին անգամ փոխել է բաղադրատոմսի պահպանման վայրը, այն 1925 թվականից գտնվում էր Ատլանտայի Sun Trust բանկում: Սակայն 2006 թվին Թուրքիայում գործող Սուրբ Նիկողայոս հիմնադրամի ղեկավարը դատի է տալիս Coca cola ընկերությանը և պահանջում բացահայտել ըմպելիքի բաղադրությունը: Coca cola-ի շշի վրա նշված է, որ այն պարունակում է շաքար, ֆոսֆորաթթու, կոֆեին, ածխաթթու և ևս մեկ նյութ, որը անհայտ է: Թուրքական շուկայից զրկվելու վտանգից խուսափելու համար ընկերությունը բացահայտում է 250 տարվա գաղտնիքը: Այսպիսով պարզվում է, որ բացի էկզոտիկ յուղերից այն պարունակում է նաև բնական որդան կարմիր ներկանյութը: Որդան կարմիր ներկանյութը ստանում են որդան կարմիր միջատի չորացած մարմնից: Այդ միջատներից բնակվում են նաև Հայաստանում, Ադրբեջանում, Լեհաստանում և Մեքսիկայում` կակտուսների վրա: Այս միջատը անվտանգ է, այն օգտագործվել է նաև գործիքների ներկման համար: Ընկերության տվյալներով` աշխարհի ավելի քան 200 երկրնեում օրական coca cola է գնում 1.7 միլիարդ մարդ: Ամեն վայրկյան աշխարհում խմում են 8000 բաժակ: Իսկ բժիշկները խորհուրդ են տալիս սոված ժամանակ, դատարկ ստամոքսին չխմել Coca cola, քանի որ այն կարող է առաջացնել քաղցկեղ:
| |
|
Всего комментариев: 0 | |